Shamshyan.com-ը գրում է․

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 85 CC 855 համարանիշի և Opel Zafira մակնիշի 36 RN 336 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով 1 մարդ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել