Հուլիս ամսին ունենալու ենք սենց պատկեր.
Բժշկական համալսարանի անվճար տեղերի համար պայքարող աշակերտը 20 միավորով չի ընդունվելու։ Ու ստեղ սկսվելու ա կինոն.
Կինո ա սկսվելու ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի, տնտեսագիտական ֆակուլտետի անվճար տեղերի համար։
Կինո ա սկսվելու Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանում և այլուր։
Ինչու՞ չգնացիք մեկ օրում բազմառարկայական թեստի միջոցով գիտելիքների ստուգման։ Ինչի՞ց կամ ումի՞ց վախեցաք։
Հ.Գ. Նախարարին լիքը շնորհակալություն կհայտնեն ֆակուլտետներ, որտեղ տարիներով թափուր տեղեր էին մնում ու էս տարի հավանաբար կլրացվեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել