Հայաստանի գլխավոր դատախազ
Արթուր Դավթյանը շրջում է Mercedes S-Class-ի ԱնՀԱՅՏ ծագման մեքենայով: Լրագրողի հարցին՝ ո՞ւմ է պատկանում մի քանի տասնյակ հազար դոլարանոց մեքենան ՀՀ գլխավոր դատախազությունից ապշելու պատասխանել են, որ մեքենան ոչ գլխավոր դատախազի սեփականն է, ոչ էլ պետական է: Դատախազությունից չեն պարզաբանել՝ այնուամենյանիվ ինչպես ու ինչ հանգամանքներում է այդ մեքենան սկսել սպասարկել Հայաստանի գլխավոր դատախազին՝ առաջարկելով բավարարվել այսքանով։

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հիմա ԱԺ ամբիոնից «պայթեցրած» կլիներ այս թեման՝ հարցադրում անելով, թե այդ որ օլիգարխն ու հանցագործն է նման շքեղ նվեր արել ՀՀ գլխավոր դատախազին և որ ամենակարևորն է՝ ինչ ծառայության դիմաց:

Հ.Գ. Քուանշ, պարոն վարչապետ, Դուք մեծագույն ստախոս եք, Ձեր օրոք պետական համակարգում լկտիությունները կրճատվելու փոխարեն ավելի են աճել, համակարգային կոռուպցիան դարձել է Ձեր ընտանիքի կողմից ուղղակիորեն համակարգվող երևույթ: Դուք ու ձեր օրոք ապօրինի հարստացած բոլոր պաշտոնյաները դատապարտվելու եք ՀՀ քր. օրենսգրքի ողջ խստությամբ:

Image may contain: 2 people, text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել