
Ստեղծված իրավիճակը լավացնելու լավագույն տարբերակը ինքդ քեզ փոխելն է` ինքնազարգացումը:
Ավելի լավը դառնալը միակողմանի երևույթ չէ: Որպեսզի ավելի լավը դառնաք, անհրաժեշտ է հաշվի առնել «անձ» երևույթի հետ կապված ամեն գործոն: Սա նշանակում է զարգացնել ձեր միտքը, մարմինը և հոգին: Այս հոդվածը կքննարկի, թե ինչպես մարզել ու զարգացնել սրանցից յուրաքանչյուրը:
Մարզեք միտքը
- Գրքեր կարդացեք: Գիրքը հրաշալի և ոգեշնչող միջոց է, որը կզարգացնի ձեր բառապաշարն ու կարդալու կարողությունները: Գրքերն օգնում են տեղեկացված լինել, թե ինչ է կատարվում մշակույթում, և նոր բաներ սովորել: Կարելի է միանալ ընթերցողների ակումբի կամ ընթերցել սրճարանում, որտեղ կարող եք շփվել մարդկանց հետ, ովքեր կարդացել են նույն ստեղծագործությունը. քննարկեք ու մտքեր փոխանակեք, որը կօգնի զարգացնել ինտելեկտը:
- Լեզուներ սովորեք: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչինչ այնպես չի զարգացնում մարդու ուղեղը, որքան նոր լեզուներ սովորելը: Շատ մշակույթներում մի քանի լեզուների ազատ տիրապետելը սովորական երևույթ է. ինչպես ԱՄՆ-ում, որտեղ արագ աճող ներգաղթյալների թվի հետ ամեն մի նոր լեզու սովորելը միայն օգտակար կլինի ապագայում: Նոր լեզու սովորելը կարող է նաև օգնել ձեզ ավելի մրցակցային լինել աշխատաշուկայում և հեշտ գտնել աշխատանք:
- Մասնակցեք տարբեր կուրսերի: Միայնակ ինչ-որ բան սովորելը այնքան էլ հեշտ չէ: Առցանց կուրսերի մասնակցելը հրաշալի տարբերակ է անվճար նոր բան սովորելու համար: Տանը նստելու և միայնակ ինչ-որ բան ուսումնասիրելու փոխարեն հազարավոր էլեկտրոնային ռեսուրսներ և հարյուրավոր կուրսընկերներ կարող եք առցանց ձեռք բերել, որը կօգնի ձեզ զգալու մշակութային մեծ կուրսի մի մասնիկը:
- Հարցրեք արդյունքների, ձեր ձեռքբերումների մասին: Աշխատանքի արդյունքները հասկանալը շատ կարևոր դեր ունի ինքնազարգացման համար: Եթե ունենաք ընկերներ, ուսուցիչներ, կամ այլ մարդիկ լինեն, ովքեր նկատողություններ ու մեկնաբանություններ կկարողանան անել ձեր աշխատանքի մասին, դա հեշտ օգտակար կլինի ձեր կարողությունները զարգացնելու և բարելավելու գործում:
- Ուսուցիչ գտեք ձեզ համար: Ուսոուցիչն այն մարդն է, ով սովորեցնում է մասնագիտական նրբությունները: Այս մարդը կարող է ձեզ առաջնորդել հասնելու հաջողության և իրականացնելու այն նպատակները, որ միշտ կարծել եք, թե երբևէ չեն կարող իրականացնել:
- Դադարեք հեռուստացույց դիտել: Չնայած հեռուստացույցը զվարճացնում է, զբաղեցնում ձեզ, սակայն կարող է ուղեղի վրա վատ ազդեցություն թողնել, որովհետև միշտ չէ, որ հնարավորություն եք ունենում մտածել կամ իրավիճակները վերլուծել: Հեռուստացույցը ստիպում է նստել կամ պառկել, որը հանգեցնում է անառողջ սնվելու և ֆիզիկական վարժություններ չանելու վատ սովորություններին: Գիրք կարդալը կամ վազելը միշտ ավելի լավ այլընտրանք են հեռուստացույց դիտելուն, որոնք նաև կարող են զարգացնել ձեր ուղեղը և նաև էնդորֆին արտադրել օրգանիզմում:
Մարզեք մարմինը
- Սկսեք ամենօրյա մարզանք կատարել: Հայտնի է, որ մարմնամարզությունը բարելավում է ոչ միայն սրտանոթային և մկանային համակարգը, այլ նաև լավ ազդեցություն է թողնում ընդհանուր առողջության վրա: Մարմնամարզությունը նպաստում է լավ քնին և լավ սնվելուն, որն օգնում է զարգացնել միաժամանակ թե՛ միտքը, թե՛ մարմինը: Սկսելն այնքան էլ հեշտ չէ, սակայն դրա արդյունքներն այնքան օգտակար են, որ դժվարությունները հաղթահարել իսկապես արժե:
- Սովորեք պատրաստել: Խոհանոցում պատրաստելը կարող է թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական առումներով զարգացնել մարդուն: Ձեր ուղեղը ոչ միայն կարող եք օգտագործել պատրաստել սովորելու համար, այլ նաև զարգացնելու ձեր ստեղծագործական միտքը` ընտրելով տարբեր բաղադրամասեր, որոնք կներառեք ուտեստները պատրաստելու համար` հաշվի առնելով նաև դրանց առողջարար ազդեցությունը ձեր օրգանիզմի վրա: Պատրաստելը կարող է նաև ընտանեկան ու սոցիալական շփման կարողությունների զարգացմանը նպաստել, քանի որ կարող եք պատրաստել ընկերների հետ կամ էլ հրավիրել նրանց փորձելու ձեր գլուխգործոցները:
- Նոր հոբի ձեռք բերեք: Հոբին անձնական զբաղմունք է: Օրինակ` այգեգործությունը հրաշալի հոբի է ֆիզիկական առողջության համար, քանի որ աշխատում եք դրսում` մաքուր օդին, և նոր բաներ եք սովորում բույսերի մասին: Հոբին կարող է թե՛ միտքը, թե՛ մարմինը այնպես խթանել, որ ոչ մի այլ զբաղմունք չի կարող դա անել:
- Շուտ պառկեք քնելու և շուտ արթնացեք: Լավ քնելը օրվա ընթացում առույգ լինելու համար կարևոր նախապայման է: Ձեր օրգանիզմից կախված` կարող է ավել կամ պակաս քնի կարիք ունենաք: Սակայն, անկախ նրանից, թե ինչքան քնի կարիք ունեք, վաղ արթնանալը շահավետ է բոլորի համար, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր արթնանում են 5-ից 6-ը, ավելի արդյունավետ օր են ունենում, քան մյուսները:
- Դադարեք սնվել արագ պատրաստված սննդով: Արագ պատրաստված սնունդը մեծ քանակությամբ շաքար և քիչ քանակությամբ սննդարար նյութեր է պարունակում, որոնք բացասական են ազդում ինչպես առողջության, այնպես էլ կազմվածքի վրա: Այս տեսակ սննդի օգտագործումը դադարեցնելը կարող է թե մտավոր ու ֆիզիկակական առողջության հանգեցնել, թե մարդկանց հետ շփման հարցում ձեզ օգնել, քանի որ դուք կկորցնեք ձեր ավելորդ քաշն ու շրջապատի համար ավելի ցանկալի տեսք կունենաք:
Զարգացրեք ձեր հոգին/ներքինը
- Զբաղվեք յոգայով և մեդիտացիայով: Յոգայի միջոցով մեդիտացիան ինքդ քեզ օգնելու համար հրաշալի մեխանիզմ է: Յոգան ձգում է մարմինը և մաքրում միտքը` լավացնելով ընդհանուր ֆիզիկական և մտավոր առողջությունը:
- Նվիրեք ձեզ ինքնազարգացմանը: Երբ նպատակ եք դնում, պետք է ամբողջությամբ նվիրվեք դրան ու կենտրոնանաք դրա վրա: Շատ կարևոր է, երբ նվիրվում եք ինքնազարգացմանն ու աճելուն, քանի որ այսպես ավելի մեծ է հավանականությունը, որ հաջողության կհասնեք, որովհետև նվիրվելով անցնում եք արդեն բուն գործին` հասնելով ձեր նպատակին:
- Կարդացեք ոգեշնչող հոդվածներ: Ինքդ քեզ ինքնուրույն օգնելն այնքան էլ հեշտ գործ չէ և անհրաժեշտ է խելացի լինել այլ մարդկանց պատմություններն ու կարծիքները լսելու համար: Ոգևորող ու ոգեշնչող հոդվածներ ընթերցելը կարող է մեծ հետաքրքրություն արթնացնել, կապել ձեզ ընկերների հետ և օգնել պահպանել զարգացման ձեր նպատակների պատրաստակամությունը:
- Ավելի շատ ժամանակ անցկացրեք ընտանիքի հետ: Մարդիկ, ովքեր ձեզ ավելի լավ են ճանաչում, հիմնականում ձեր անցյալից են: Հին ընկերների հետ կապը վերականգնելը կարող է շահավետ լինել և բացել դռներ, որոնք ձեր կարծիքով արդեն վաղուց փակվել էին:
- Օրագիր կամ նոթատետր պահեք: Ձեր առաջխաղացումների մասին գրանցելը շատ կարևոր է, որը կարող է օգնել ձեզ նպատակներ դնել և հասնել դրանց: Օրագիրը հրաշալի միջոց է ձեր մտավոր ֆիզիկական ու հոգևոր առաջխաղացումը պլանավորելու, կազմակերպելու համար և կօգնի շարունակել ինքնազարգացման պրոցեսը:
- Դադարեցրեք վատ սովորությունները: Վատ սովորություններին վերջ տալը բավականին դժվար է, և այն դադարեցնելը շատ բան կարող է փոխել ձեր կյանքում: Այն ոչ միայն կլավացնի ձեր ֆիզիկական ու մտավոր կարողությունները, այլև կստիպի ձեզ գիտակցել, որ դուք եք կառավարում ձեր կյանքը և կարող եք անել այն ամենը, ինչ կամենաք:
Ընդհանուր առմամբ մտավոր, ֆիզիկական ու հոգևոր զարգացումը երկարատև և դանդաղ գործընթաց է: Դուք պետք է կարողանաք կենտրոնացնել ձեր ինքնազարգացման ջանքերը և հետևել առաջխաղացմանը: Ձեր կյանքն ավելի լավը կարող եք դարձնել միմիայն դուք ինքներդ և եթե հետևեք այս հեշտ քայլերին, ավելի լավատես, ուրախ և առողջ կյանք կունենաք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



