Չարչիական մակարդակով ստեղծած տրանսպորտի գնահատականները այդ հարթությունում ենք ստիպված հնչեցնում: Հանրային, իսկական հանրային տրանսպորտի գինը պարզապես նստելավճար չէ: Եթե լիներ ստեղծված ամբողջական հանրային տրանսպորտ, և ոչ թե մասնատված «գծեր», որոնցից յուրաքանչյուրը ստեղծված է իր չարչիական բիզնեսն անելու համար, ապա կլինեին վճարման տարատեսական և տարաժամկետ վճարման սխեմաներ: Այդ դեպքում հնարավոր կլիներ հանրային ծառայությունից օգտվելու վճարը համապատասխան բարձրացնել: Օրինակ` մեկ տարվա վճարը կարելի էր բարձրացնել 10%, իսկ նստեալավարձը, որը ուղղված կլիներ համակարգից նվազ օգտվողների համար, թեկուզ 200 տոկոս բարձրացնելու դեպքում կազդեր հիմնական տուրիստների վրա: Ավելին, սոցիալական անապահով խավին կարելի կլիներ արտոնյալ պայմաններով վաճառել ինչ-որ ժամանակահատվածում օգտվելու իրավունքը:

Հ.Գ.
Ժամանակին կային աբոնետներ, որոնք չէին աշխատում, ձևական էին ու նույնպես թալանի աղբյուր էին: Դա այլ պատմություն է: Առաջնային խնդիրը «գիծ» հասկացությունը հանրային տրանսպորտի վերածելու մեջ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել