Սեփական հայտնագործություն անելու մասին երազում են շատերը։ Սակայն որոշ մարդիկ նոր բան չեն ստեղծել, այլ ուղղակի յուրացրել են ուրիշի աշխատանքը։ Եվ անգամ հայտնի գիտնականներն են պատրաստ գողանալ այլ մարդկանց հայտնագործությունները։
Գալիլեո Գալիլեյ (աստղադիտակ)
Այս իտալացի գիտնականը հայտնի է իր հայտնագործություններով և կաթոլիկ եկեղեցու հետ ունեցած իր վիճաբանություններով։ Գալիլեյին ճանաչում են նաև որպես աստղադիտակի ստեղծող։
Սակայն առաջինը՝ ով աստղադիտակ է պատրաստեղ, եղել է հոլանդացի Հանց Լիպերսգեյը։ 1608 թվականին նա փորձել է պատենտավորել իր հայտնագործությունը, սակայն այդպես էլ չի կարողացել։
1609 թվականին Գալիլեյը վերցրել է Լիպերսգեյի և այլ գիտնականների ուսումնասիրությունները և ստեղծել սեփական աստղադիտակը։ Նա դարձավ աստղադիտակի ստեղծող, թեև աստղադիտակի առաջին հայտնագործողը չէր։
Ալեքսանդր Բելլ (հեռախոս)
Այս մարդը ժամանակակից հեռախոսակապի հայրն է համարվում։ Սակայն նա չի ստեղծել հեռախոսը, ինչպես կարծում են շատերը։
Բելլի կողմից հեռախոսի պատենտավորումից 15 տարի առաջ իտալացի Անտոնիո Մեուչչին արդեն 1860 թվականին ներկայացրել էր իր սեփական հեռախոսային համակարգը։ 1871 թվականին նա փորձել է պտենտավորել իր հայտնագործությունը, սակայն այն չեն հաստատել։
Իսկ 1875 թվականին Բելը պատենտավորում է հեռախոսը։ Մեուչչին փորձել է դատի տալ նրան, սակայն միջոցների անբավարարության պատճառով չի կարողացել հասնել հաջողության։ Անտոնիո Մեուչչին մահացել է աղքատության մեջ, և միայն 120 տարի անց ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատեց, որ հեռախոսի հեղինակը Անտոնիոն է։
Ալեքսանդր Ֆլեմինգ (պենիցիլին)
Նրա անունը հայտնի է պենիցիլինի ստեղծման շնորհիվ։ Այս հայտնագործության շնորհիվ Ֆլեմինգը միլիոնավոր կյանքեր է փրկել տուբերկուլյոզից, գանգրենաից և այլ վարակներից։
Սակայն նա պենիցիլինի առաջին հայտնագործողը չի եղել։ Նրա հայտնագործումից 32 տարի առաջ ֆրանսիացի ուսանող բժիշկ Էրնեստ Դյուշեն պենիցիլինի միջոցով ծովախոզուկների մոտ բուժում էր որովայնայն տիֆ։ Սակայն բուժման այս մեթոդը լուրջ չի ընդունվել մասնագետների կողմից, քանի որ նա չուներ գիտական աշխատանքներ։