Մայրաքաղաքը լրիվ մեգապոլիս է դարձել` դրան բնորոշ բոլոր ատրիբուտներով: Միայն թե «մեգապոլիսի» բնակվողների կենսամակարդակն է դույզն-ինչ ցածր, ու չեն կարողանում այդ ամենը գնահատել: Տրտնջում են նույն փողոցը մի քանի շերտով կարկատվող ասֆալտից կամ բորդյուրներից ու հարցնում. «Ինչո՞ւ այդ գումարները չեք ուղղում սոցիալական նշանակության առաջնային խնդիրների»: Չեն կարողանում ընկալել թանկ տրանսպորտով երթևեկելու հաճույքը` մատնանշելով սակագների անհամաչափ բարձրացման փաստը (գազի գինը` 18%, երթուղայինինը` 50 %)…
Բայց ոչինչ, կանցնի ժամանակ, նոր կհասկանաք, թե ինչ ազգանվեր գործ են անում գծատերերն ու չինովնիկական դասակարգի որոշ վառ ներկայացուցիչներ (դասականներն իրենց կենդանության օրոք հասկացվելու խնդիր են ունենում), բայց այդ ժամանակ արդեն ուշ կլինի: Այնպես որ լավ է այսօր սթափվել և արժանին մատուցել թանկացումների հեղինակներին, քան վաղը բռնել գլուխները և հիշել «գնա մեռի, արի սիրեմ» ասույթը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/483903708364628?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել