Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, համագործակցում են երկու լրագրողի՝ Օմիդ Սքոբիի և Քերոլին Դյուրանի հետ իրենց կյանքի մասին պատմող գիրքը հրատարակելու հարցում, գրում է Daily Mail-ը։
Ըստ հաղորդման՝ Thoroughly Modern Royals: the Real world of Harry And Meghan աշխատանքային անվանումով գիրքը բաղկացած է ավելի քան 300 էջից և կհրատարակվի 2020 թվականի օգոստոսին։
Սասեքսի դուքսը և դքսուհին նոր գրքում կպատմեն 2018 թվականի մայիսին իրենց հարսանիքից հետո համատեղ կյանքի մանրամասները։
Պարբերականը ենթադրում է, որ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունը վայր դնելուց հետո, գրքի հրատարակումը թագավորական ընտանիքում խռովության ևս մեկ ալիք կբարձրացնի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել