1888 թվականի օգոստոսի 22․ այս օրը երեկոյան առաջին անգամ երկնաքարի անկումից մարդ է մահացել։ Դեպքը եղել է ժամանակակից Իրաքի տարածքում՝ Սուլեյմանիյե բնակավայրում։ Այս եզրակացությանն են եկել ամերիկացի և թուրք գիտնականները, որոնք ուսումնասիրել են թուրքական արխիվները, ըստ shantnews.am-ի՝ փոխանցում է Lenta-ն։
Պատմական գրանցումները ասում են, որ այդ օրն այդտեղ «քարերի անձրև» է տեղացել, իսկ ժամը 20:30-ին ընկած «կրակե գունդը» սպանել է քաղաքի բնակիչներից մեկին, իսկ ևս մեկին` խոցել, բայց չի սպանել։
Ասվում է, որ քաղաքի հարակից տարածքում էլ այդ «անձրևից» արոտավայրերն են վնասվել։ Գիտնականները ենթադրում են, որ իրականում դա եղել է երկնաքարի անկումից և պայթյունից հետո առաջացած հարվածային ալիքից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել