Հետազոտությունների համաձայն՝ երկրագնդի բնակչության շուրջ 2%-ը շիկահեր է։ Ամենաշատ շիկահերները բնակվում են Արևմտյան Եվրոպայում։ Այսպես, օրինակ, Իռլանդիաում բնակվում է շիկահերների 10%-ը, ինչը այս երկիրն աշխարհում առաջինն է դարձնում շիկահերների քանակով։

Ռուս լուսանկարիչ Ալեքսանդրա Բոչկարյովան ներկայացրել է լուսանկարների շարք, որտեղ պատկերված են միայն շիկահերները։ Նա հիմնականում լուսանկարում է բնության գրկում, ինչն իր լուսանկարներն ավելի գեղեցիկ և հեքիաթային են դարձնում։ Լուսանկարներն ավելի գեղեցիկ են դառնում վայրի և տնային կենդանիների շնորհիվ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել