Ավետիսյան Սոսը՝ Սորոսի Սոսիկը, որ տիկին Լարիսայի գրասենյակից դեսանտ է իջեցվել Ազգային ժողով, ամբիոնից «հարցեր է լուծում»՝ այլ մարդկանց անուններ աղավաղելով: Որ Սորոսի Սոսիկը ոնց փողոցային աշխուժակ կար, այդպես էլ մնացել է, գաղտնիք չէր: Բայց որ Սորոսի Սոսիկը «տղամարդ» է դարձել ու այդ առթիվ մաղարիչ անելը մոռացել է, այ դա ադեն անակնկալ էր: Սրանց «տղամարդ» տեսակը հազիվ էլ կարողանա միայն ամբիոններից կանանց հաթաթա տալ ու ինքնահռչակ դատավորի ու ոստիկանի դեր խաղալ: Սա այդպես էլ չհասկացավ, որ սոցիալական աղետի ժամանակներում, երբ հազարավոր մարդիկ առանց լույսի ու գազի են մնացել, ինքն, իր իսկ ներկայիս շեֆի բառապաշարով ասած, պետք է հանգիստ վեր ընկի տեղն ու լափամանից իր փայ պարգևավճարները թռցնի: Պետք է առանց էկլեկտիկ շարժումների հանգիստ վեր ընկնի տեղն ու սպասի իր հերթին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել