Նիկոլը հելել, քաղաքացիների վրա թուր ա թափ տալիս, թե բա․ «Ասինք՝ չեն անջատելու, ոչ ոք չմուծեց»։
Էս մարդը 2 տարում տենց էլ չի հասկացել, որ ինքը ստատուսով էլ ծախու լրագրող չի, որ իրա ասածն ունենում ա շատ կոնկրետ ու անմիջական տնտեսական և սոցիալական հետևանքներ։
Երբ որ լրագրող Նիկոլն ասում ա․ «Սաշիկը էսինչ բանկում 30 միլիոն ունի», դրանով թերթի մի երկու օրինակ ա ավել ծախում։ Երբ որ վարչապետ Նիկոլն ա դա ասում, մարդիկ սուսուփուս գալիս, Հայաստանից հանում են իրենց կապիտալը։
Երբ լրագրող Նիկոլը ասում ա, թե «կոմունալները եթե չվճարեք, չեն անջատի», բոլորը վճարում են։ Երբ վարչապետ Նիկոլն ա ասում, ոչ ոք չի վճարում։
Բայց իրականում էս իշխանությունները մեկ այլ խնդիր ունեն․ սրանք վարում են բացարձակ անկանխատեսելի քաղաքականություն։ Տնտեսական, սոցիալական։ Ներքին քաղաքականության մասին էլ չասեմ։
Մարդն ասեց՝ չեն անջատի, ու վճարման վերջնաժամկետից 1-2 օր առաջ պարզվեց, որ, չէ, այնուամենայնիվ անջատելու են։
Ու սա եզակի օրինակ չէ։ Օրինակ՝ ես նախկինում, երբ ապագայի պլաններ էի մշակում, ունեի մոտակա 4-5 տարվա համար քիչ թե շատ շոշափելի նպատակներ ու պատկերացում, թե ոնց դրանք իրագործեմ։ Վերջին 2 տարում ես նման բոլոր պլանները էն կողմ եմ դրել ու, ըստ էության, անցել եմ «հլա էս տարին էլ գլորվի, տենանք՝ ինչ ա էղնում» ռեժիմի։ Որովհետև երկրում բոլոր տիպի ցնցումները, որ իշխանությունները ստեղծում են, էնքան են բազմապատկում անորոշությունների քանակը, որ որևէ բան պլանավորելն ուղղակի անիմաստ ա։
Ընդ որում, ինչքանով իմ համար ա անմաստ որպես անհատ, բազմապատիկ մի էդքան էլ անիմաստ ա բիզնեսի համար։ Էսօր մարդիկ ներդրում անեն, վաղը գան, իրանց ասեն․ «Սա ապօրինի գույք ա, դավայ ստո՞ւց»։