Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց։

Բախվել են Maybach Տ 500 մակնիշի 08 NԼ 008 համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 34 NA 927 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «06»-ի վարորդը տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները, ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ Maybach-ը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, սակայն վերջինս ավտոմեքենայում չի եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել