Սխալ ուղղությամբ եք մտածում, ժողովուրդ, ու ասեմ, թե ինչու: Կհիշե՞ք, որ ի սկզբանե որոշվել էր թանկացնել միայն գազով աշխատող երթուղայինների ողևորավարձը՝ դիզելով աշխատող ավտոբուսների գինը թողնելով անփոփոխ: Հետո որոշ «քննարկումներից» հետո որոշվեց, որ նման մոտեցումն «անընդունելի» է, և պիտի թանկացվեն վերգետնյա տրանսպորտի բոլոր տեսակների ուղևորավարձերը: Ու հենց հիմա բոլորը սխալվում են, երբ սկսում են հաշվարկել, թե ինչու՞ գազը թանկացավ էսքան տոկոսով, դիզելային վառելիքի գինն առհասարակ չփոփոխվեց, իսկ ուղևորավարձը ավելացավ 50 տոկոսով: Բացատրեմ: Որովհետև էսօրվա դրությամբ իշխանություն ունեցող ու որոշում կայացնողների մի մասը գծատեր են: Իսկ քանի որ թքած ունեն ուղևորների փոխադրման հարմարավետության վրա, շարունակում են գծերը սպասարկել պայթած Գազելներով (5 համար երթուղայինը ձեզ օրինակ): Հետևաբար, եթե ավտոբուսների գները մնային անփոփոխ, սույն պարոնների բիզնեսը պայթելու էր, քանի որ ուղևորահոսքը շեղվելու էր դեպի ավտոբուսներ: Արդյունքում` շահեցին բոլորը`բացի մեզնից՝ հասարակ մահկանացուներիցս: Էնպես որ, անիմաստ հանրահաշիվը թարգեք, մեկ ա օգուտ չի տալու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/651950964829001
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել