Ուրախությամբ եմ հետևում, թե ինչպես է ազգս մեկ մարդու նման ոտքի կանգնել և փորձում է սիրող մոր նման պաշտպանել իր զավակ Հրաչ Հարությունյանին: Իհարկե, կատարվածը զարհուրելի է, բայց այս վիճակից ելք գտնել է պետք, ու դա պետք է անենք միասին: Տխուր աչքերով ազատամարտիկին յուրաքանչյուրս պաշտպանում ենք յուրովի: Մեկի համար պաշտպանությունը Ռուսաստանի դեսպանատան առջև բողոքի ցույց անելն է, մյուսի համար` ցանցերում բանավիճելը, իսկ ոմանք օգնում են առարկայական ու հստակ: Ցավոք, հենց վերջին շերտն էլ հաճախ քննադատության թիրախ է դառնում, ինչը, կարծում եմ, ճիշտ չէ:
Անշուշտ, Հրաչյա Հարությունյանին օգնելու հարցում մեծ է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ավանդը, ու հիմա նրան ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել դրա համար: Աբրահամյանը առաջին օրից նպատակամղված ու իր ողջ ռեսուրսներն օգտագործելով Հրաչի կողքին է: Հենց վթարի օրը 2 ժամանոց հաղորդում նախաձեռնեց ռուսական առաջին ալիքի եթերով ու ռուս ժողովրդին ցույց տվեց իրականությունը: Իմացա, որ որակյալ փաստաբաններ է տրամադրել մեր վարորդին, այս հարցով դիմել է տարատեսակ կառույցների ու չինովնիկների: Ու կարևորն այն է, որ ի պաշտոնե պարտավոր էլ չէ օգնել, բայց անում է դա ու անում է հայի համար: Շատ լավ է, որ հայը, աշխարհի որ ծայրում էլ լինի, պաշտպանված է:
Ու զգացեք, թե վերջին օրերին ինչպես է Ռուսաստանի վերաբերմունքը փոխվում խնդրի նկատմամբ: Դա Արայի պես մարդկանց շնորհիվ է:
Որպես հայ` անկեղծորեն շնորհակալ եմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=147298508798130&id=100005539451765
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել