Հոլիվուդյան դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին ծնողներին ուղղված նամակում, որը հրապարակվել է Time ամսագրում, գրել է, որ անհնար է իդեալական ծնող լինել, և որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում իր վեց երեխաների հետ անցկացրած ժամանակն իրեն սովորեցրել է, որ անհնար է մշտապես «հոգալ բոլորի կարիքները»։

«Այժմ այս համավարակի օրերին, կարծում եմ, շատ մայրեր և հայրեր իրենց երեխաների հետ տանն են փակված։ Նրանք հույս ունեն ամեն ինչ ճիշտ անել, հոգալ երեխաների բոլոր կարիքները, հանգստություն պահպանել ու դրական տրամադրված լինել։ Այն գիտակցումը, որ այս ամենն անհնար է, ինձ շատ է օգնել»,- գրել է Ջոլին։

Նրա խոսքով՝ երեխաները չեն ցանկանում, որ իրենց ծնողներն իդեալական լինեն։

«Շատ հաճելի է հայտնաբերել, որ երեխաներդ չեն ցանկանում, որ դուք կատարյալ լինեք: Նրանք պարզապես ցանկանում են, որ ազնիվ լինեք։ Հնարավորությունների սահմաններում անեք ամեն ինչ»,- ասել է դերասանուհին։

Կինոաստղը ծնողներին վստահեցրել է, որ երեխաները սիրում են նրանց․ «Նրանք սիրում են ձեզ, ցանկանում են օգնել, այնպես որ ի վերջո պետք է մի թիմ դառնաք, միասին հասունանաք»։

44-ամյա աստղը, վերհիշելով «ծնող դառնալու իր որոշումը», ասել է, որ «դժվար չէր» իր կյանքը նվիրել մեկ այլ մարդու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել