Լեհաստանում կրկին թույլատրվում են հարսանեկան արարողությունները, իհարկե, որոշ սահմանափակումներով: Մասնավորապես, պարտադիր նախապայման է պաշտպանիչ դիմակներ կրելը:
«Euronews»-ը տեղեկացնում է, որ արարողության ժամանակ ներկաների թիվը պետք է 4 հոգուց ավելի չլինի: Չի թույլատրվում նաև հյուրերի հետ խնջույք կազմակերպելը: Այս սահմանափակումներով արդեն ամուսնության արարողություններ անցկացնողներ եղել են. իսկական սիրո համար համավարակը խնդիր չէ:
Լեհաստանում կորոնավիրուսով վարակվել է 11 հազար 617 մարդ, մահացել է 535-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել