Դեթրոյթի բնակիչ Ջեյմս Վրիլանդան նշում է, որ միշտ ցանկացել է զբաղվել ռեստորանային բիզնեսով։ Սակայն հիմա այդքան էլ հաջող ժամանակ չէ և համաճարակի պատճառով փակվել են անգամ հայտնի ռեստորանները, այդ պատճառով նա որոշել է զբաղեցնել մի ոլորտ, որտեղ մրցակցություն չկա։ Վերջերս նա կառոցել և բացել է երկրում իր տեսակի մեջ եզակի մի ռեստորան, որը նախատեսված է սկյուռիկների համար։
Որպես հիմք Վրիլանդը վերցրել է «Բնության հետ միաձուլված» գաղափարը, որն ամենից տարածվածն է իր հաճախորդների մոտ։ Ռեստորանում հատակը հողից է՝ ծածկված բնական խոտով, այստեղ հիանալի է գործում օդափոխման համակարգը և ջեռուցվում է անմիջապես արևից։Կահույքը պատրաստված է էկոլոգիապես մաքուր նյութերից։ Ռեստորանն աշխատում է 24 ժամ և մուտքը միշտ ազատ է։
Մենյուն բաղկացած է բացառապես առողջ սննդից։ Բարեբախտաբար հյուրերի ցանկությունները հայտնի են և նրանց գոհացնելն էլ բավականին հեշտ է։ Ռեստորանում ջուրը նույնպես շատ մաքուր է և առանց հավելումների։