Ենթադրենք գազի մատակարարը Գազպրոմ Արմենիան չէր, այլ Արմենիա Արմենիան էր: Որեւէ մեկը կարծում ա, որ այդ ընկերությունը հայտարարելու էր՝ հարգելի հայրենակիցներ, մի վճարեք կոմունալները?? :) իսկ եթե լուրջ, դա կարեւոր հարց ա, որովհետեւ էդ համակարգում եթե կոլապս առաջացավ, այդ դրա հետեւանքը արդեն լինելու ա իսկապես տխուր եւ երկարաժամնկետ տխուր: Դրա համար, կարծում եմ էս հարցում հայկական-ռուսական, թե ուդմուրտական, կապ չունի՝ կա հայկական ռեզիդենտ ընկերություն, որն ապրանք ա վաճառում եւ էդ ապրանքի դիմաց պետք ա վճարվի, որքան էլ տարօրինակ չհնչի: Միաժամանակ բոլորին պարզ ա՝ մարդկանց մի մեծ շերտ հայտնվել ա վճարունակության խնդրի առաջ, եւ էդ հարցն էլ պետք ա լուծվի: Միաժամանակ լուծվի էնպես, որ վճարունակն էլ չփորձի առիթից օգտվել: Եվ էդ լուծումը պահանջում ա լուրջ քննարկում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: