Factor.am-ը գրում է․
Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 33 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից:
«Այսօր Ադրբեջանում ևս 33 վարակակիր է արձանագրվել, 1 մարդ մահացել է: Միաժամանակ, մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել 23 մարդ»,- երկրի օպերատիվ շտաբի տվյալներն է ներկայացնում «Ինտերֆաքս»-ը:
Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1678 է, 1162 մարդ առողջացել է, 22 մահ է արձանագրվել:
Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 494 հիվանդ կա, նրանցից 17-ի վիճակը ծանր է, 26-ինը՝ միջին ծանրության, մնացյալներինը՝ կայուն:
Նյութի աղբյուր՝ https://factor.am/244469.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել