Լսեցի ԿԳՆ ուղիղ եթերը։ Բուհեր էս տարի կընդունվեն մի քննությամբ։ Էդքան մտածել են ու էս լուծմանն են եկել։
Այո։ Հաշվի առնելով վիրուսի էս տարածումը՝ պետք էր կրճատել դիմորդների՝ մեկ վայրում հնարավորինս շատ հավաքվելը։ Բայց սա լուծում չէր։
Իմ առաջարկը։
Պետք էր ոչ թե մեկ առարկա քննություն հանձնել, այլ հանձնել միասնական թեստ 1 օրում։ Տնտեսագիտական ընդունվողը ոչ թե 80 հարց մաթեմատիկա պետք ա հանձներ, այլ, ասենք, 60 մաթեմատիկա, 10 անգլերեն, 10 հայոց լեզու։ Կամ այլ համամասնությամբ, այլապես ստեղծվում են մրցակցության անհավասար պայմաններ։ Աշակերտը, ով ամբողջ տարի անգլերեն ու հայոց լեզու ա պարապել, էդ պարապածը որևէ կերպ չի անդրադառնալու իր քննական գնահատականում։
4 օր կա։ Մտածեք էս տարբերակի շուրջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել