ԱՎԿ-ն հրապարակել է 2020-ի առաջին եռամսյակի մակրոտնտեսական թվերը։ Չնայած մարտի կեսերից ԱԴ մեջ ենք, այնուամենայնիվ, ամեն ինչ աճել է. ՏԱՑ-ը՝ 4 տոկոսով, արդյունաբերությունը՝ 8.7, գյուղատնտեսությունը 4.5, ծառայությունները (ինչպես միշտ՝ 5.5)։ Գներն իջել են, իսկ միջին անվանական աշխատավարձն աճել է 9.2 % (իրական աշխատավարձն աճել է՝ 9.3)։ Երբեք մեր ժողովուրդն այսքան լավ չի ապրել, պնդում են ԱՎԿ «պաշտոնական» թվերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: