Սմարթֆոնի հետ աշխատելն ավելի հեշտ կլինի:

Google-ը թողարկել է Android 11-ի հաջորդ տարբերակը՝ մշակողների համար՝ բացահայտելով իր բջջային օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակի նոր առանձնահատկությունները: Համակարգի թարմացումների շարքում արդեն նկատվել են բավականին օգտակար գործառույթներ: Այդ մասին հայտնում է 9to5Google-ը:

Այժմ Android-ով աշխատող սմարթֆոնների վրա հնարավոր կլինի մաքրել ծանուցումների գիծը մեկ հպումով, եթե դրանք չափազանց շատ կուտակվեն, կամ պարզապես, եթե ուզում եք ունենալ դատարկ մենյու: Եվ մենք խոսում ենք բոլոր ծանուցումների մասին, ներառյալ համակարգի ծանուցումները։

Օպերացիոն համակարգի նախորդ տարբերակներում առկա էին ծանուցումների մի քանի տեսակներ, որոնք հնարավոր չէ թաքցնել, մինչև որոշակի գործողություն ավարտվի, օրինակ՝ ծանուցում Bluetooth-ի միջոցով այլ սարքին միանալու կամ WhatsApp-ի գործարկման մասին:

Բացի Android 11-ում ծանուցումների մաքրման գործառույթից, կարող եք ակնկալել մի շարք այլ օգտակար գործառույթներ: Պատահականորեն փակված ծրագրերի աշխատանքը հնարավոր է վերականգնել անմիջապես «Վերջին հավելվածներ» բաժնից, օգտագործողի համար ավելի շատ գործողություններ են հայտնվելու, ներառյալ՝ ստեղծելով սքրինշոթ, առանց ծրագրի պատուհանին անցնելու: Հայտնի է նաև, որ Android 11-ում համակարգային որոշ հավելվածների պատկերակները կվերականգնվեն, և ինտերֆեյսի որոշ այլ տարրեր կփոխվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել