Վաղվանից "կոմունալ տեռորը" դառնալու է իրականություն։ Ես թքած ունեմ հայտնի անկախ հանձնաժողովի ու ռուսական կապիտալով աշխատող ընկերությունների շահերի վրա, սակայն ինձ զարմացնում է կառավարության լռությունը կամ իներտությունը։ Լինելո՞ւ է աջակցության նոր միջոցառում, թե՞ բազմաթիվ մարդկանց լույսն ու գազն անջատվելու է։ Կառավարությունը կանգնելո՞ւ է իր քաղաքացիների կողքին, թե "ըմբռնումով" է մոտենալու ՀԷՑ-ի ու "Գազպրոմի" անջատումներին։ Այս հարցերի պատասխաննները չկան։
Հետո չասեք՝ մենք շատ պուպուշն ենք, ու ժողովուրդը՝ մեզ չհասկանալով, ընդվզեց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: