Tert.am-ը գրում է.

Աֆրիկայի երկրներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30 125-ի, 1365 մարդ մահացել է: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման տվյալներ կիրակի հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչությունն Աֆրիկայում:

Ամենից շատ վարակման դեպքեր են արձանագրվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որտեղ վարակվել է 4361 մարդ, մահացել՝ 86-ը: Մահացության ցուցանիշով առաջատարը Ալժիրն է, որտեղ 419 մարդ է մահացել, վարակվել են 3256-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել