Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ժողովրդին ուղղված տեսաուղերձի ժամանակ որոշել է բժշկական պաշտպանիչ դիմակ կրել և «խճճվել է» դրանում: Տեսանյութը հրապարկվել է յութուբյան Sm Ve տեսաալիքում։
Տեսանյութի կադրերում երևում է, որ հարավաֆրիկացի ղեկավարը սկզբում դիմակով պատահմամբ աչքերն է փակում, այնուհետև դրա ամրակները սահում են ականջներից։ Մի քանի փորձից հետո նախագահին հաջողվում է ճիշտ հագնել դիմակը։
Տեսաուղերձում Ռամաֆոսան հայտարարել է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի հետևանքով մարտի 26-ից սահմանված կարանտինային միջոցառումները մայիսի 1-ից հետո որոշակիորեն կթուլացվեն, սակայն երկրի սահմանները փակ կմնան։
Հարավաֆրիկյան Հանրապետությունում կորոնավիրուսով վարակվել է առնվազն 4000 մարդ, որից 75-ը՝ մահվան ելքով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել