Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը նամակ է գրել Կորոնա անունով ավստրալացի երեխային, որին դպրոցում ծաղրում են անվան պատճառով, գրում է The Guardian-ը։
Ավստրալիայի Քուինսլենդ նահանգի Գոլդ Քոսթ քաղաքի 8-ամյա բնակիչ Կորոնա դե Վրիսը դպրոցում անվան պատճառով ծաղրի ենթարկվելուց հետո նամակ էր գրել հոլիվուդյան զույգին։
«Ես լուրերով լսել եմ, որ դուք և ձեր կինը կորոնավիրուսով եք վարակվել։ Ձեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է»,- նամակում գրել էր տղան։
Նա հայտնել էր, որ սիրում է իր անունը, բայց դպրոցում նրան սկսել եմ կորոնավիրուս անվանել, ինչի պատճառով «շատ է տխրել ու չարացել»։
«Քո նամակն ընթերցելուց հետո ես ու կինս մեզ այնքան լավ էինք զգում։ Դու միակ մարդն ես, որին ճանաչում եմ այդ անունով, ինչպես արևի թագը։ Կարծեցի, որ այս գրամեքենան կհամապատասխանի քեզ։ Մեծերին հարցրու՝ ինչպես է այն աշխատում և ինձ սրանով պատասխան նամակ գրիր»,- գրել է դերասանը՝ հավելելով․ «Ինձ քո ընկերը համարիր»։
Նամակի հետ Հենքսը 8-ամյա տղային որպես նվեր տվյալ գրամեքենան է ուղարկել։