Նկատե՞լ եք, որ Հայաստանում և Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների և մահացածների թիվը գրեթե նույնն է:
Մինչև օրս Հայաստանում վարակվել է 1596 և մահացել 27 մարդ, իսկ Ադրբեջանում վարակվել է 1592 և մահացել 21 մարդ:
Երևի սա էլ է զուգադիպություն...
Ամենատպավորիչն այն է, որ երեկ Հայաստանում վարակվել է 73 մարդ, Ադրբեջանում՝ 44 մարդ, և ուշադրություն՝ Չինաստանում ընդամենը 6 մարդ և որևէ մահ չի արձանագրվել:
Ես չգիտեմ, թե սա ինչ համաշխարհային վիճակագրական խեղկատակություն է, բայց որ մենք պետք է շատ սթափ վերլուծենք իրավիճակը և փորձենք հնարավորինս արագ դուրս գալ այս մղձավանջից, խորապես համոզված եմ...
Միաժամանակ, հարկ եմ համարում արձանագրել, որ ուղղակի զավեշտալի է այն հանգամանքը, որ արտակարգ դրությունից այսօր սկսել են դժգոհել մարդիկ և առանձին քաղաքական միավորներ, ովքեր ուղղակի լոբբինգ էին անում և արտակարգ դրության հայտարարման ջատագովներն էին:
Բա ա՛յ խելոքներ, առաջին օրից ասում էինք, որ իմաստը ո՞րն է մի միջոցառման, որը փաստացի չի իրագործվում:
Եթե կայացվում են որոշումներ, և այդ որոշումները չեն կատարվում, այդ որոշման ընդունման նպատակոը ո՞րն է:
Ուղղակի չէր կարելի նեղ քաղաքական շահերի համար երկիրը բերել կանգնեցնել այս տնտեսական կրախի առաջ:
Լսե՛ք, դժվարը հիմա չէ, դժվարը վաղն է լինելու, երբ կոնկրետ կանգնած ենք լինելու փլուզված տնտեսությունը վերականգնելու խնդրի առաջ:
Չնայած՝ Դուք չեք լսում...