Armtimes.com-ը գրում է․

Ծիծեռնակաբերդի լուսային ձեւավորումը, որի ականատեսը եղանք երեկ երեկոյան, հուզեց ու տպավորեց շատ քաղաքացիների: Մտահղացման հեղինակն ու իրակացնողը C-squared թիմն է: Անձրեւը, մթությունը, լուսային էֆեկտներն ու հուշահամալիրը նրանց մեջ խոր զգացմունքներ են առաջացրել: C-squared թիմի համար, այս աշխատանքը կատարելու հնարավորությունը փոքր երազանք էր, որին տարիներով են սպասել։

Երազանքը, որ տարիներ անց պիտի կատարվեր

Աշխատանքը շատ պատասխանատու էր։ Այսօր մարդիկ զրկված են հուշահամալիր այցելելու հնարավորությունից, եւ անհրաժեշտ էր, որ արտակարգ իրավիճակի պայմանները չխախտվեին, միեւնույն ժամանակ ինչ-որ մի ձեւով անմեղ զոհերին հարգանքի տուրք մատուցվեր, ամեն ինչը հիշվեր, չմոռացվեր:

Այդ օրն առաջացած զգացողությունների, աշխատանքի ու մտահղացման մասին մեզ հետ զրույցում պատմեց C-squared-ի հիմնադիր Կառլեն Մադոյանը։ «Պարտավորեցնող, էմոցիոնալ մեծ պատասխանատվություն կար մեզ վրա, ոնց որ ստացվեց այն, ինչ ուզում էինք»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել