Պարզվում է, որ ծառերն օժտված են օգտակար հատկություններով, և դա գիտականորեն ապացուցված փաստ է։

Հարյուրամյակներ առաջ դեռ մարդիկ կարողացել են բուժվել ծառերով։

Ծառերը օգնում են դեպրեսիայի, ուշադրության կենտրոնացման խնդիրների, սթրեսի դեպքում, կարողանում են վերցնել ցավը և փոխարենը դրական էներգիա տալ։

Միայն թե կարևոր է ձեզ համար ճիշտ ծառը գտնելը։ 

Կան ծառերի տարբեր տեսակներ՝ առողջացնող ծառեր և «վամպիր» ծառեր։ Համապատասխանաբար՝ առաջինները էներգիա են տալիս, մյուսները խլում են մեր էներգիան։

Ուժեղ սթրեսի, գլխացավի, բորբոքային պրոցեսների դեպքում պետք է ազատվել բացասական էներգիայից։

Խորհուրդ է տրվում ծառին մոտենալ հյուսիսային կողմից, հենվել մեջքով և խնդրել նրան ազատել քեզ տվյալ ցավից։

Եթե ցավի ուժգնացում կամ անհարմարության զգացողություն ունենաք, ուրեմն այդ ծառը ձեզ չի համապատասխանում։

Եթե թուլություն և էներգիայի պակաս եք զգում, ծառին հարավային կողմից մոտեցեք։ Դեմքով կանգնեք դեպի ծառը, ձեռքի ափերով և ծակատով դիպչել ծառին և մտքով խնդրել նրան օգնել։

Իսկ հիմա պարզենք, թե որ ծառն է պետք հենց ձեզ

1. Կեչի

Ուժեղ և էներգիայով լի ծառ է։ Սա դոնոր ծառ է, որը ձեզ մեծ քանակությամբ դրական էներգիա կհաղորդի։ Այն հատկապես լավ է ազդում կանանց և երեխաների առողջության վրա։ Բարելավում է մաշկի վիճակը, ազատում է ցավից, լավացնում է տրամադրությունը։

2. Բոխի

Այս ծառը կօգնի ազատվել հոգնածությունից, ապատիայից, տարբեր վախերից։ Կօգնի ազատվել անվճռականությունից։ Սակայն այս ծառի մոտ չի կարելի կանգնել 10 րոպեից ավելի։

3. Ընկուզենի

Կօգնի ազատվել բացասական էներգիայից։ Կհանի գրգռվածությունը, կազատի բորբոքային պրոցեսներից, հանգստություն կհաղորդի։

4. Տանձենի

Ամենալավ էներգիայի աղբյուրը հենց տանձենին է, ընդ որում, վայրի տանձենին։

5. Կաղնի

Հզոր ծառ է, այն հանգստացնում է, ուժ է տալիս, պարզում է միտքը, ամրապնդում է առողջությունը։ Սակայն կանանց և երեխաներին, ինչպես նաև ցածր ճնշում ունեցող մարդկանց կաղնու էներգիան կարող է չափազանց շատ լինել, այն ավելի հարմար է տղամարդկանց համար։

6. Եղևնի

Այս ծառը կքաշի ձեր բացասական էներգիան, կհանգստացնի, կհանի սթրեսը, ցավը։ Կօգնի նաև անքնության և գիշերային մղձավանջների դեպքում։

7. Ուռենի

Շատ ուժեղ ծառ է, այն ավելի շատ օգնում է կանանց, քան տղամարդկանց։ Միայն թե ուռենու մոտ օգնության կարելի է գնալ միայն բացառիկ դեպքերում։ Այն ամենալավը կօգնի համակերպվել կրոստի ցավին և հոգեկան անդորր կապահովի։ Այն նաև հույս կներշնչի, ապրելու ուժ կտա։

8. Թխկի

Սա յուրահատուկ ծառ է․ այն ոչ միայն կվերցնի ձեր բացասական էներգիան, այլև այն դրականի կվերափոխի։

9. Լորենի

Սա փափուկ ու բարի ծառ է և կկիսվի մարդու հետ իր ջերմ էներգիայով։

10. Կաղամախի

Սա ամենաուժեղ վամպիր ծառն է։ Բորբոքումներ, վերքեր, էներգետիկ խցանումներ, ատամնացավ, անքնություն․ այս բոլոր դեպքերում կօգնի կաղամախին։

11. Սոճի

Սոճին կանանց դոնոր է։ Այն մարդուն մեծ քանակությամբ էներգիա է հաղորդում, արագացնում է նյութափոխանակությունը։ Սրտի խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում դիմել սոճուն։

12. Բարդի

Օգնում է ազատվել բացասական էներգիայից, նյարդային լարվածությունից, անհանգստությունից։

13. Խնձորենի

Ամենափափուկ դոնոր ծառերից է։ Այն օգնում է կանանց պահպանել գեղեցկությունն ու երիտասարդությունը, ինչպես նաև ուժ է տալիս հաղթահարել կենցաղային խնդիրները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել