Pastinfo.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը բավական նեղ վիճակում է հայտնվել, կամ պետք է ասի, որ ՌԴ արտգործնախարարը սուտ է խոսում, կամ պետք է ընդունի,  որ ինքը մինչև հիմա ամեն ինչ չէր, որ ասում էր: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՅԴ «Հայ դատի» և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` Անդրադառնալով Լավրովի՝ Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակի վերաբերյալ հայտարարությունից հետո Փաշինյանի լռությանը:

Հայաստանի նոր իշխանություններն Արցախի հարցում ի սկզբանե որոշ սխալներ թույլ տվեցին, և փորձեցին հիմնախնդրի կարգավորման մինչ օրս ձևավորված պարադիգմը փոխել, այսինքն ոչ թե տարածքներ կարգավիճակի դիմաց, այլ անվտանգության երաշխավորություն, նշել է փորձագետը:

Բանախոսն անդրադարձել է նաև ստեղծված իրավիճակում պաշտոնական Երևանի առաջնահերթ քայլերին, հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումներին, ինչպես նաև խոսել Հայոց Ցեղասպանության հետ կապված նոր իշխանությունների վարած քաղաքականությունից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել