Եթե ասելու եք՝ ճիշտ են անում, որ չեն թողնում, ուրեմն ձեզ մոտ երկակի ստանդարտներ են: Ինչպե՞ս է լինում, որ «Իմ քայլը» ՓԲԸ-ն կարող է 20 և ավել քանակով վարչության նիստ հրավիրել, և դրան ուժային կառույցների կողմից արձագանք չլինի, կարելի է, իսկ քաղաքացիներին, ովքեր ցանկանում գլուխ խոնարհել, ծաղիկներ դնել, իրենց՝ ոչ:

Ինչպե՞ս է լինում, որ Սամվել Ալեքսանյանի Սիթիներում թույլատրվում է 20, 30, 50 և ավել հասնող թվաքանակով առևտուր անել, իսկ Ծիծեռնակաբերդ գնալը խնդիր է դարձել:

Ինչպե՞ս է լինում, որ Նիկոլը և իր տիկինը, Արարատը և իր տիկինը գնում են, իսկ շարքային քաղաքացին չի կարող: Ի՞նչ է, շարքային քաղաքացուց ավելի լա՞վն եք։ Իհարկե ոչ:

Ինչպե՞ս է լինում, որ հիշում եք, բայց չեք պահանջում, որովհետև Թուրքիայի՞ն եք հաճոյանում, թե՞ նախապայմանավորվածություն եք կատարում: Եթե էդպես չէ, բա կարգ սահմանեինք, մի բան մտածեիք, որ այսօր խնդիր չառաջանա:

Դուք այս օրով էլ եք պառակտում, որովհետև կարգը սահմանվում է բոլորի համար, օրենքները վերաբերում են բոլորին, այլ ոչ թե բոլորին՝ բացի ձեզանից: Ձեզ օրենքից վեր մի դասեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել