ԱՄՆ-ում չորեքշաբթի 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Շիրլի Նայթը: Այս մասին հայտնում է Hollywood Reporter ամսագիրը:

ТАСС-ի փոխանցմամբ՝ Նայթը երկու անգամ «Օսկարի» է արժանացել «Sweet Bird of Youth» (1962) և «The Dark at the Top of the Stairs» (1960) ֆիլմերում մարմնավորած դերերի համար: Դերասանուհին արժանացել է Tony-ի, ինչպես նաև Emmy-ի 3 մրցանակի. Նա նաև հայտնի է այնպիսի ֆիլմերում ունեցած դերերով, ինչպիսիք են «If These Walls Could Talk» (1996), «The Rain People» (1969) և «As Goog As It Gets» (1997):

Ընդհանուր առմամբ նա սերիալներում և ֆիլմերում մարմնավորել է 100 կերպար:

Ամսագրի տվյալներով՝ մահը վրա է հասել բնական պատճառներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել