Աղբյուրները հայտնում են, որ Xiaomi-ն արդեն աշխատում է ծալովի սմարթֆոնի վրա` Motorola Razr-ի և Galaxy Z Flip-ի ոճով:
Xiaomi-ն դիմել է Samsung-ին` նոր ծալովի դիսփլեյի և ուլտրամանուշակագույն ապակու համար, որոնք հայտնվել են Galaxy Z Flip-ում, հայտնում է ZDnet կորեական հրատարակությունը:
Բայց Samsung-ն աշխատում է նոր սմարթֆոնների համար ճկուն էկրանների արտադրության ավելացման վրա և պատրաստ չէ դրանք մատակարարել երրորդ կողմի ընկերություններին: Հետևաբար՝ Xiaomi-ն ստիպված է դիմել չինացի արտադրողներին (BOE և CSOT), որոնք Moto Razr-ի համար են դիսփլեյներ արտադրել: Այնուամենայնիվ, դրանք որակով զիջում են Samsung-ի մատրիցաներին, ուստի Xiaomi-ն կփորձի համաձայնել կորեական դիսփլեյների մատակարարողների հետ։
Առայժմ հաստատված տեղեկություններ չկան Xiaomi ծալվող սմարթֆոնի մասին: Ընկերությունը մեկ տարի առաջ ցուցադրեց ճկուն էկրանով փոքր պլանշետի նախատիպը, բայց դրանից հետո դրա մասին տեղեություններ չկան։