Վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ Թաիլանդի հայտնի տուրիստական լողափեր են վերադարձել հազվագյուտ կրիաներ, որոնց մեջքը կաշվենման է: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի հետևանքով զբոսաշրջիկները լքել են հանգստավայրերը, որտեղ մասնագետները հետաքրքիր զարգացումներ են արձանագրում:
Էկոլոգները պարզել են, որ այն կենադանատեսակները, որոնց թիվը վերջին տարիներին նվազում էր, Թաիլանդի ամենահայտնի ծովափնյա վայրերից մեկում՝ Փհուկետում, դրանց հետ կապված դրական տեղաշարժ է նկատվում:
կրիաները մեծ քանակությամբ ձվադրել են ափերին: Էկոլոգները նշում են, որ նախորդ տարիներին մեծ քանակությամբ ձվադրումներ չեն եղել, քանի որ ձկնորսների կողմից կրիաների ոչնչացման ռիսկ կար: Դրանից բացի, խոչընդոտ էր ծովափերի ակտիվությունը:
Մասնագետները նշում են, որ Թաիլանդում այդ կրիաների անհետացման սպառնալիք կա: Նրանք ընդգծել են, որ վերջին շրջանում լողափերի հարակից հատվածում նկատվում է այլ ծովային կենդանիների, ինչպես օրինակ դելֆինների, ծովային կաթնասունների թվի ավելացում: