Այծեղջյուր

Այս նշանի ներկայացուցիչները չեն խորամանկում կամ հեգնում, ուղղակի նրանք այս գործիքները օգտագործում են իրենց նպատակներին հասնելու համար, քանի որ անձնական կարիքներն ամեն ինչից վեր են։ Նրանց հետաքրքրում է իրենց աշխատանքը։ Եվ աշխատավայրում ինչ-որ մեկին անցնելը նրանց համար որևէ դժվարություն չի ներկայացնում։ Նրանք ձգտում են մտնել հասարակության վերին շերտերի մեջ և այդտեղ հասնելու համար նրանք պատրաստ են անցնել բոլորի վրայով։ Եթե ինչ-որ մեկը կանգնի նրաց ճանապարհին, ապա կարող է դառնալ իրավիճակի զոհ։

Ջրհոս

Այս նշանի ներկայացուցիչները չեն կարող դավաճանել իրենց ընկերներին կամ մտերիմներին։ Սակայն եթե խնդիրը վերաբերում է կենցաղային հարցերին, ապա այստեղ կարող են մի շարք բարդություններ առաջանալ։ Այսպիսի իրավիճակներում նրանք ուղղակի անտանելի են։ Միայն իրենք կարող են կարգադրություններ անել և վճռել։ Բռնկուն և պայթյունավտանգ բնավորությունը միայն ավելի կսրի իրավիճակը։

Երկվորյակներ

Այս նշանի ներկայացուցիչները հակասական են, բայց ունեն ստեղծագործ բնույթ։ Ընկերասեր նշան է, որը երբեք չի դավաճանի ընկերոջը և նրան միայնակ չի թողնի բարդ իրավիճակներում։ Այս նշանի երկերեսանիությունը կայանում է նրանում, որ այս նշանի ներկայացուցիչները շատախոս են և որևէ վատ բան անելու ցանկություն են ունենում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել