105 տարի առաջ մեր նախնիներին կոտորեցին ու կոտորածի չափ ցավ է, այն որ գրեթե ոչինչ չենք սովերել, աշխարհընկալման գրեթե նույն մակարդակի վրա է մեր կոլեկտիվ գիտակցությունը։ Երբեք ու ոչ մի իշխանություն, կամ սփյուռքի կազմակերպություն չխոսեց հետաքննություն անելու մասին, չխոսեց, որ պետք է օբյեկտիվ ուսումնասիրել, թե կա?ր արդյոք կատարվածի մեջ հայկական կուսակցությունների, փակ միությունների, ինչու չէ նաև ժամանակի Առաքելական և մյուս եկեղեցիների (Հայ կաթոլիկներ, հայ բողոքականներ) մեղավորության բաժինը։ 1․5 մարդ է կոտորվել ու ներկայացվում է որպես պատճառ Թուրքիայում երիտթուրքերի իշխանության գալն ու առաջին համաշխարհայինը, հայերի չնչին մասը գիտի, թե ով ինչ հարաբերությունների մեջ էր երիտթուրքերի հետ, ոնց եղավ, որ տարվում էր հակաթուրքական քարոզ, բայց մարդկանց չէին զինում, չէին բացատրում, որ քո պետությունը վերականգնողը դու պետք է լինես, այլ որ թե ռուսը, կամ անգլիացին։ Կարդացեք հայ գրողների ստեղծագործությունները, որոշ դրվագներ կան, որ կօգնի հասկանալ, թե ինչպես գառի պես մորթեցին հարյուր հազարներին ու չկար կոլեկտիվ ռացիոնալ մտածողություն։ Էլիտա կար, բայց իրականում չկար, կար անտեր ժողովուրդ ու առանձին փոքր բացառությունները մի կողմ դնելով կարող ենք ասել, որ ժամանակի հայկական էլիտան, որոնց պոպուլիստներ էին, որոնք իրար էին բզկտում թուրքական, ռուսական կամ եվրոպական որևե երկրի սիրաշահելու համար՝ ուղղակի թողեցին խեղճ ժողովրդին միայնակ։ Կոլեկտիվ դիմադրություն չկար, կոլեկտիվ գիտակցության մեջ պայքար չկար։ Ես Թուրքական պետությունից պահանջ ունեմ, բայց այն 0 կլինի, քանի դեռ չկա հզոր տնտեսություն ունեցող Հայաստան, քանի դեռ կա արտագաղթ, բանակից փողով ու ամեն գնով ազատվողներ ու ազատվածներ (հատկապես կործանարար է բարձրաստիճան պաշտոնյան), Հայաստանին հյուրանոցի նման վերաբերվողներ։ Հավատացնում եմ՝ վերոթվարկածներից մեր երկրում շատ-շատ կան։ Աստված լուսավորի բոլոր նահատակների հիշատակը ու մի խնդրանք՝ պատմեք ձեր երեխաներին մեր հերոսամարտերի մասին ու ցույց մի տվեք այն կադրերը, որտեղ հայ են մորթում, կամ հայ կին են բռնաբարում, թողեք երեխեքը նորմալ մեծանան, մեր սերնդին մինչև կոկորդը ցավ տվող պատմություններով մեծացրին, դա երբեք լավ բանի չի բերի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: