Հնդկաստանի Պալինգանժ քաղաքում կորոնավիրուսի հետևանքով խիստ կարանտինային ռեժիմի հերթական երկարաձգումից հետո ամուսինը որոշել է այլ քաղաքում գտնվող կնոջը չսպասել և ամուսնանալ ուրիշի հետ, հայտնում է life.ru կայքը։
Ամուսիններին իրարից բաժանող քաղաքների միջև տրանսպորտային կապը շաբաթներ շարունակ չի գործել: Տղամարդը հարազատների մոտ ապրող կնոջը (վերջինս ցանկանում էր մինչ համավարակի ավարտը բարեկամների մոտ մնալ) մի քանի անգամ խնդրել է վերադառանալ իր մոտ, սակայն վերջինս հրաժարվել է։ Իսկ ամուսինն էլ, լսելով հերթական անգամ կարանտինային ռեժիմի երկարաձգման մասին, որոշել է այլևս չսպասել նրան ու վրեժ լուծելու համար իր նախկին սիրեցյալի հետ է ամուսնացել:
Շուտով տղամարդու առաջին և օրինական կինը տեղեկացել է ամուսնու արածի մասին և ոստիկանությանն ուղարկել է նրա հետևից՝ ամուսնական անհավատարմության և երկկնության համար մեղադրանք ներկայացնելով։ Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն։