Բրիտանացի թոշակառուները՝ Պրեստվիչ քաղաքից, հասկանալով, որ սիրահարվել են միմյանց, որոշել են միասին ապրել: Իսկ նրորոշմանը նպաստել է կորոնավիրուսի պատճառով հաստատված կարանտինը, գրում է The Sun-ը:
Վետերան Ռոբերտ Ուոլշը և Լիլիան Գրանդին, որոնք 97 տարեկան են, հանդիպել են անցյալ տարվա նոյեմբերին: Տղամարդն ու կինն արագ ընդհանուր լեզու են գտել և սկսել են հանդիպել շաբաթական մի քանի անգամ:
Երբ իշխանությունները երկրում կարանտին հայտարարեցին, Ուոլշն ու Գրանդին որոշեցին միասին ապրել, քանի որ հասկացան, որ սիրում են միմյանց: Երեխաների հավանությունը ստանալուց հետո Ռոբերտը տեղափոխվեց Լիլիանի տուն:
«Ես անդառնալիորեն սիրահարվեցի նրան: Այս սարսափելի վիրուսի մեջ մենք լավ կողմ գտանք. այժմ մենք միասին ենք»,- խոստովանել է Ուոլշը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել