Tert.am-ը գրում է.

Աբխազիայի նորընտիր նախագահ Ասլան Բժանիան հինգշաբթի պաշտոնապես կանցնի իր պարտականությունների իրականացմանը: Նրա երդմնակալության արարողությունը կիրականացվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելմանն առնչվող անվտանգության բոլոր միջոցների պահպանմամբ:

ТАСС-ի հաղորդմամբ՝ արարողությունն առաջին անգամ կանցկացվի առանց արտասահմանից ժամանած հյուրերի: Նշվում է, որ ավելի վաղ նախագահների երդմնակալության արարողությանը ներկա էին լինում Ռուսաստանից և Աբխազիայի բարեկամ այլ երկրներից ժամանած հյուրեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել