Politik.am-ը գրում է․

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի հանրակրթական դրպորցի ուսուցիչ Աշոտ Հոխիկյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջոնղների ընտանիքներին պետք է մորթել։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում․«Վարչապետի հրաժարականը պահանջողներին կարելի է փող տալ իրենց ու իրենց ընտանիքը առնել ու մորթել․․․»,-գրել է ուսուցիչը։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին, ՀՀ ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ կողմ` 97, դեմ` 14, ձեռնպահ` 0 ձայներով ընդունվեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու կամ այսպես ասած ատելության կոչերի համար։

Հիմա իշխանությունները լավ շանս ունեն ապացուցելու, որ իրենց կողմից ընդունված օրենքը գործում է առաջին հերթին իրենց աջակիցների համար։ Այստեղ անելիք ունի նաև ԿԳՄՍ-ն։ Նախարարությունը երեխաների դաստիրակման գործից հեռու պետք է պահի Աշոտ Հոխիկյանին։

Ի դեպ գրառման մեկնաբանություններում Հոխիկյանը պնդում է, որ հումոր չի անում, այլ ասում է «ճշմարտությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել