Ժամանակակից հետազոտողները ապացուցել են, որ ոչ վերբալ նշանների միջոցով մենք հաղորդում ենք ինֆորմացիայի ավելի քան 93%-ը։ Առանց խոսքի շփման միջոցների մեջ են մտնում ոչ միայն միմիկան և ժեստերը, այլ նաև բույրերը և առարկաները, որոնք մեզ շրջապատում են։
Նոր զրուցակցի հետ անմիջապես մի սկսեք շփվել, նրան հարմարվելու ժամանակ տվեք
Տեսողական շփման մեջ մտնելուց անմիջապես հետո խոսակցություն սկսելն այդքան էլ ճիշտ չէ։ Մի քանի վայրկյան ծախսեք, որպեսզի կախեք ձեր վերարկուն, բացեք պայուսակը կամ տեղաշարժեք աթոռը։ Սա ձեր զրուցակցին ժամանակ կտա, որպեսզի վերջինս ձեր մասին առաջին տպավորություն կազմի։ Հետագա խոսակցության ժամանակ նա այլևս ժամանակ չի ծախսի ձեր վարքը հասկանալու համար, քանի որ նա արդեն ձեզ ուսումնասիրել է։
Բաժակի ոտքին դիպչելով դուք կարող եք ակնարկել ձեր համակրանքի մասին
Հոգեբանական փորձերը ցույց են տալիս, որ գլանաձև առարկաներ շոյելը ենթագիտակցորեն ընկալվում է որպես համակրանքի ոչ վերբալ նշան։ Եթե աղջիկը ցանկանում է տղային հասկացնել, որ նա անտարբեր չէ, ապա բավական է միայն դիպչի բաժակի ոտքին։ Նմանատիպ ազդեցություն կունենա նաև գրիչը, եթե այն պահեք ձեր ձեռքում։
Ոտքի ծայրն ուղղեք զրուցակցի ուղղությամբ. սա թույլ կտա կրճատել սոցիալական հեռավորությունը
Եթե դուք նստել եք ոտքը ոտքին գցված դիրքով, ապա կոշիկի ծայրն ուղղեք ձեզ հետաքրքրող մարդու ուղղությամբ։ Սրա շնորհիվ կարող եք կրճատել սոցիալական հեռավորությունը, քանի որ սա ենթագիտակցորեն ընկալվում է որպես մտերմության նշան։ Միևնույն ժամանակ այս դիրքը չի խախտում այլ մարդկանց անձնական սահմանները, այնպես որ այն կարելի է կիրառել նաև գործնական շփումների ժամանակ։
«Օքեյ» ժեստի միջոցով առանց որևէ ագրեսիաի կարող եք ցուցադրել ձեր հեղինակությունը
Եթե դուք ցանկանում եք գրավել զրուցակցի կամ լսարանի ուշադրությունը և միևնույն ժամանակ չեք ցանկանում ավելորդ ագրեսիա դրսևորել, ապա օգտվեք այս փոքրիկ խորամանկությունից։ Պատկերացրեք, որ բութ մատով և ցուցամատով ասեղ եք բռնել։ Զրույցի ժամանակ փորձեք այդ երևակայական ասեղը ցուցադրել ձեզ շրջապատող մարդկանց։ Այսպես ձեր շարժումները մի կողմից կլինեն բնական, իսկ մյուս կողմից էլ՝ բոլորի ուշադրությունը կհրավիրեն ձեր վրա։
Եթե ինչ-որ մեկն անդադար տհաճ բաներ է ասում ձեզ, ապա ուշադիր նայեք նրա ճակատին
Տոքսիկ խոսակցություններից խուսափելու համար ուշադիր նայեք զրուցակցի ճակատին։ Այսպիսի հայացքը խորհրդանշում է իշխանություն։ Անգամ եթե դուք ձեզ այդքան էլ վստահ չեք զգում, միևնույն է, այս պարզ հնարքը ձեզ կօգնի վերադասվորվել և զոհի կարգավիճակից անցնել իշխողի կարգավիճակի։