Երկու օրից՝ ապրիլի 24-ին, կլրանա Հայոց մեծ եղեռնի (ցեղասպանության) 105-րդ տարելիցը: Այդ ոճրագործությունը հանդիսանում էր մի հստակ մշակված ծրագիր, որի նպատակն էր՝ մաքրելով տարածաշրջանը բնիկ ազգերից (հայեր, հույներ, ասորիներ և այլն), ստեղծել պանթյուրքիստական մի մեծ կայսրություն (Մեծ Թուրան): Այդ գործողության վերջնական արդյունքում ըստ ծրագրի բոլոր թուրքալեզու ազգերը պետք է միավորվեին մեկ մեծ թուրքական պետության մեջ (նկ.1, նկ. 2): Հենց այդ նպատակով 19-րդ դարի երկրորդ կեսից Օսմանյան կայսրության ներսում վարչատարածքային բաժանումների վերագծման և մարդահամարի տվյալներ կեղծելու միջոցով սկսեցին ստեղծել տպավորությություն, համաձայն որի կայսրության որևէ մարզում հայերը իբր մեծամասնություն չեն կազմում: Մյուս կողմից՝ սկսվեց տարվել հատուկ քաղաքականություն այլ երկրների տարածքում տարատեսակ թուրքալեզու ցեղերի մեջ ազգային ինքնագիտակցություն սերմանելու և այնուհետև որոշ ճամանակ անց դրա արդյունքում նրանց մոտ ծնված մեկ թուրքական պետության մեջ ինտեգրվելու ձգտման հիման վրա հավակնություններ ներկայացնել Պարսկաստանին և Ռուսաստանին այդ տարածքների հանդեպ: Թերևս հենց այդ գործընթացների արդյունքում 1918թ.-ին ստեղծվեց Ադրբեջան կոչվող պետությունը:
Այդ ժամանակահատվածում հայերին հաջողվեց 1918 թվականի մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում տարած հաղթանակի արդյունքում ստեղծել Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Այդ ճակատամարտերում տարած հաղթանակները, ինչպես նաև 1918թ.-ի հոկտեմբերի 30-ին Մուդրոսում կնքած զինադադարը (որը փաստեց Օսմանյան կայսրության պարտությունը 1-ին համաշխարհային պատերազմում), ստիպեցին թուրքերին ժամանակավորապես հրաժարվել իրենց ծրագրերից:
Արդյունքում՝ 1918-1920 թթ.-ին հայերին հաջողվեց 70 հազ. քառ կմ իր հայրենի հողի վրա հռչակել անկախ պետություն (նկ. 3): Սակայն՝ այդ 2 տարվա ընթացքում հայերին անընդհատ տարածքային պահանջներ էին ներկայացնում, ռազմական ագրեսիա իրականացնում մի կողմից՝ Օսմանյան կայսրության կողմից ստեղծված՝ Ադրբեջան կոչվող պետությունում բնակվող անդրկովկասյան թաթարները, մյուս կողմից հենց ինքը Թուրքիան (նկ. 4 և նկ. 5):
1987թ-ից մինչ օրս տևող հայ-ադրբեջանական հակամարտությունը հանդիսանում է հենց այդ՝ վերը նշված թուրքական ծրագրերի, իրագործման շարունակությունը: Հենց այդ նույն հավակնությունները ինչ կային 100 տարի առաջ պահպանվում են մինչ օրս:
Եթե որևէ մեկը ցանկանում է համոզվել դրանում բավարար է միայն լսել տարիներ շարունակ Բաքվից հնչեցվող նկրտումները Արցախի, Զանգեզուրի և Երևանի հանդեպ, ուսումնասիրել նրանց պատմության դասագրքերը, հետևել հայատացության քարոզին, կամ հետևել Թուրքյաի կողմից վարվող քաղաքականությանը և ներկայումս իրականացվող ինտեգրացիոն գործընթացներին, որոնց շրջանակում մասնավորապես 2009 թվականի հոկտեմբերի 3-ին Նախիջևանում ստեղծվեց թյուրքախոս պետությունները միավորող միջազգային կազմակերպությունը՝ Թյուրքական խորհուրդը:
Ներկայումս Հայաստանի և Արցախի հանրապետությունները միասին զբաղեցում են մոտ 41 հազ քառ. կմ.՝ 30 հազ. քառ. կմ-ով քիչ քան 100 տարի առաջ էր, իսկ թուրք- ադրբեջանական ծրագրերը մինչ օրս անփոփոխ են:
Ուստի՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում անթույլատրելի է հայկական 2 պետությունների սահմանադրություններում ամրագրված որևէ քառակուսի մետր տարածքի զիջում (նկ. 6):
Հայկական դիրքորոշումն այդ հակամարտության վերաբերյալ պետք է լինի հետևյալը ՝

1) Քանի դեռ Արցախի հայության ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ իրացումը միջազգային ճանաչում չի ստացել և Արցախի անկախություն դե յուրե չի ճանաչվել, այլ ցանկացած հարցերում համաձայնության գալը և այդ համաձայնությունները իրագործելը անթույլատրելի է

2) Պետք է տրվեն Արցախի անվտանգությունը ապահովող հստակ երաշխիքներ՝ դա արցախահայության կամքն արտահայտող Արցախի վերջնական կարգավիճակն է , ՀՀ-Արցախ փոխօգնության պայմանագիրն է, միջազգային հետաքննության մեխանիզմերի ներդրում է

3) Հողեր՝ խաղաղության դիմաց, հողեր՝ փողի և ՀՀ-ի ապաշրջափակման դիմաց, հողեր՝ կարգավիճակի դիմաց, տարբերակները անընդունելի են Հայաստանի և Արցախի համար

Քոթանջյան Տիգրան

No photo description available.No photo description available.No photo description available.No photo description available.No photo description available.No photo description available.No photo description available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել