Ապրիլի 23-ին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ամպրոպ, կարկուտ: Հնարավոր է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը կնազի 8-10 աստիճանով:
Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, քամու ուժգնացում՝ մինչեւ 15-17 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +10+12:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Տավուշում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +1+6,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +1+6,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +9+11,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +1+6,
Լոռիում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +2+6,
Տավուշում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +1+6,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +1+6,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +8+12,
Արարատում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +8+12,
Արմավիրում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +8+12,
Վայոց Ձորի լեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +8+12,
Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +8+12,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +9+12,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +1+5,
Արցախում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +2+6 (հովիտներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +7+12):