«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի քաղաքական պլանները ժամանակավորապես առկախվել են կորոնավիրուսի պատճառով, հետաձգվել է նոր ստեղծվելիք կուսակցության հիմնադիր համագումարը, սակայն Վանեցյանի թիմում քաղաքական ակտիվ նախապատրաստական աշխատանքների փուլում են։

Մենք տեղեկացանք, որ ծրագրում են նաեւ էլեկտրոնային կայք ստեղծել, որի խմբագիրը կլինի Վանեցյանի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը, ով, հիշեցնենք, «Հայլուրի» դեմքերից էր եւ Հ1-ից դուրս եկավ Պետրոս Ղազարյանի նշանակվելուց հետո»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 22.04.20թ. համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել