Iravunk.com-ը գրում է.

Այսօր ԼՂՀ ՊԲ գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պարզելու համար, արդյո±ք զինդատախազ Գեւորգ Կոստանյանի` Բուղաղյանների վերաբերյալ հրապարակային հայտարարությունները հանդիսանում են գլխավոր դատախազության պաշտոնական տեսակետը:

ՙԱրդեն պատրաստ են մի շարք փորձաքննությունների պատասխաններ, որոնցից մեկի հիման վրա էլ միջնորդել եմ դադարեցնել պաշտպանյալիս նկատմամբ հետապնդումը՚,- մեզ հետ զրույցում նշեց Արտակ Բուդաղյանի փաստաբան ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆ:

Ինչ վերաբերում է ՀՀ Ոստիկանապետին ուղղված դիմումին փաստաբանը նշեց.

- Ես բավականին ծավալուն գրություն էի ուղարկել ՀՀ ոստիկանապետին, որին պատասխանելու համար ժամանակ է անհրաժեշտ, եւ բնական եմ համարում, որ դեռ պատասխանը չունեմ:

- Իսկ հնարավոր կլինի± ապացուցել, որ տեսագրությունը մոնտաժված է եղել:

- Դա շատ հեշտ է: Եթե նախաքննական գաղտնիքի բացահայտում չհամարվի եւ համացանցում հայտնվի ամբողջական տեսագրությունը, ամեն ինչ ավելի պարզ կլինի:

Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 2-ին Ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` 2013թ. հունիսի 1-ին` ժամը 23:00-ի սահմաններում Գորիս քաղաքում, Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող, առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում արձակված կրակոցների հետեւանքով Ավետիք Էմիլի Բուդաղյանի մահանալու եւ եւս երկու անձանց մարմնական հրազենային վնասվածքներ ստանալու փաստի առթիվ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել