Հայոց մեծ եղեռնի 105-րդ տարելիցին քաղաքացիների մասնակցության ձեւաչափի մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Ըստ այդմ, ապրիլի 23-ին՝ ժամը 21.00-ից երեք րոպեով անջատում ենք բնակարանների լույսերը եւ մեր պատուհանների մոտ լույս ենք վառում (մոմի կամ այլ, օրինակ՝ հեռախոսի)՝ ոգեկոչելով սուրբ նահատակների հիշատակը:

Բուն ապրիլի 24-ին՝ ժամը 08.00-ից, հնարավորություն է ստեղծվում կարճ հաղորդագրություն (sms) ուղարկելու 1915 անվճար համարին՝ նշելով ուղարկողի անունը: Անունները լուսային էֆեկտի միջոցով կհայտնվեն Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պատերին, ինչով կապահովվի քաղաքացիների խորհրդանշական մասնակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել