«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե վարկանիշի լրջագույն կորուստ արձանագրած Նիկոլ Փաշինյանը, որին արդեն հարվածում են հենց թիմի խորքից` պարետատնից, սեփական լրատվամիջոցներից, կշարունակի իր նույն ձեռագիրը` «նախկինների» դեմ ռեպրեսիաների նոր փունջ կիրառելով, այս անգամ ոչ միայն «բռնագրավելով» նրանց տներն ու դղյակները, «լինչ» սկսելով դատավորների նկատմամբ, այլեւ արդեն իսկ «ուսումնասիրվել» եւ գործեր են նախապատրաստվել «անցանկալի» գործիչների ծանոթ-բարեկամ, վարորդ-ծնող, հարեւան-մոտիկ շառավղով:
Ընդ որում, այդ «շառավիղն» անչափ լայն ընդգրկումով հասնելու է նաեւ թիմակից անցանկալիներին, որոնք ոչ միայն զգում են Նիկոլի բացթողումները, այլեւ շատ դեպքերում կառավարությունում, պարետատանը տեղի ունեցող քննարկումների ժամանակ ընդդիմանում են եւ ասում, որ ճիշտն այս ճանապարհով գնալն է, ինչն էլ ահավոր դուր չի գալիս Փաշինյանին:
Ասում են` «համապատասխան» քայլերը չեն ուշանա, Փաշինյանը չի սպասի անգամ, որ արտակարգ իրավիճակն ավարտվի, կփորձի մի քանիսին «փռել ասֆալտին»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի՝ 21.04.20թ. համարում։