Ընտանիքներից շատերը ձանձրանում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինի օրերեին, ոմանք էլ փորձում են զվարճանալու միջոցներ գտնել, տեղեկացնում է Fox News-ը:
Ըստ աղբյուրի՝ այս նախաձեռնությունը տարածվել է հիմնականում ռուսների շրջանում. նրանցից ոմանք սկսել են վերստեղծել արվեստի հայտնի գործերը՝ դրանք ներկայացնելով իրենց տարբերակով: Արվեստի գործերի «վերակենդանացման» համար նրանք օգտագործել են իրենց իսկ տան բակը, այգին կամ սենյակն ու ընտանի կենդանիներին:
Ստորև ներկայացնում ենք արվեստի գործերի «կարանտինային» տարբերակներից մի քանիսը:
Էնթոնի վան Դայք, «Ընտանեկան դիմանկար»
Կառլ Բլոխ, «Հռոմեական օստերիայում»
Պետրով-Վոդիկին «Կարմիր ձիու լոգանքը»
Ջոն Էվերեթ Միլլե, «Օֆելյայի մահը»
Ֆրիդա Կալո, «Ինքնանկար կապիկի հետ»
Պաբլո Պիկասո, «Աղջիկը գնդակի վրա»
Լեոնարդո դա Վինչի «Կզաքիսով տիկինը»