Երկվորյակներ

Սկզբում նրանք Ձեզ կգերեն, համակրանք կառաջացնեն, իսկ այնուհետև էլ ավելի խորը զգացմունքներ, սակայն նրանց հետ կայուն հարաբերությունների ակնկալիքներ չունենաք։

Մեկ ակնթարթում նրանք Ձեզ խեղդամահ կանեն իրենց սիրով, որից հետո շատ արագ կսառեն Ձեր հանդեպ և կմոռանան ձեզ։ Դուք երբեք չեք հասկանա և չեք կարողանա գուշակել նրանց վարքը։

Հնարավոր է, որ նրանց հեռացումն այդքան էլ անսպասելի չլինի, սակայն միևնույնն է շատ ցավալի կլինի Ձեզ համար։

Աղեղնավոր

Աղեղնավորներն իրենց կարիքները և ցանկությունները միշտ ավելի վեր են դասում մնացածից, այլ մարդկանց կարիքները և զգացմունքները նրանց համար ոչ մի արժեք չունեն։

Եթե դուք ցանկանում եք գրավել Աղեղնավորի սիրտը, ապա իմացեք՝ դուք ֆիասկոի եք ենթարկվելու։Այս նշանի ներկայացուցիչները շատ եսակենտրոն են և միայն իրենց կարիքների մասին են մտածում։

Ավելին, երբ Աղեղնավորը կոտրի ձեր սիրտը, նա նաև անկեղծորեն կզարմանա, թե ինչու է ձեր մոտ ամեն ինչ այդքան վատ։

Ջրհոս

Ջրհոսի համար միևնույնն է իր ընտրյալի զգացմունքները, և նա հեշտորեն հարաբերություններ կսկսի այլ մարդկանց հետ։ Միևնույն ժամանակ նա ամբողջովին գիտակցում է, թե ինչ է անում և ինչպես է իր արածը ցավ պատճառում սիրելի մարդուն։

Երբ Ջրհոսը բաժանվում է, նա այդ ամենն անում է ինտելեկտուալ առավելության զգացողությամբ։ Նա բաժանվելու համար պատճառ է բերում այն, որ դուք չեք կարողացել հասկանալ իր հանճարեղությունը և բացառիկությունը։ Այս նշանի ներկայացուցիչները նաև տանել չեն կարողանում զգացմունքների էմոցիոնալ դրսևորումները, հատկապես այլ մարդկանց ներկայությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել